ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Սուվերենության պայքար չի լինելու, ազգակործանում է լինելու

Սուվերենության պայքար չի լինելու, ազգակործանում է լինելու
25.10.2023 | 11:47

Իրականում շատ վտանգավոր գործընթաց է գնում, որի միակ տուժողը լինելու են հայերը։

Հայաստանի ուկրաինիզացիան լայն թափ է հավաքում՝ իր բոլոր նեգատիվ հետևանքներով։

Եթե ձեր կողքը տեսնեք դեգեներատների, որոնք կասեն՝ էսա տեսեք ռուսներին ոնց ենք պատժում ու չախում, հիշեք էն դեգեներատներին, որոնք նույնը Արցախում էին ասում։

Եթե այս պրոցեսը կանգնեցնել չլինի, վախենամ... Ի՞նչ վախենամ, անգիր կարող եմ պատմել՝ ինչ կլինի։

Հազար եմ ասում՝ կարող է լավ դաշնակից չլինեն որոշ պահերին, բայց թշնամանալ իրենց հետ դա ինքնասպանություն է։

Սա սուվերենության պայքար չի լինելու արդեն, սա ազգակործանում է լինելու։

Սուվերենության համար պայքարը վերջացավ այն օրը, երբ որոշեցիք, որ կարելի է Հայրենիքի մի մասը հանձնել, որ կուշտ փորով ապրեք։

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ